16.06.2025 02.07.2025 «ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվող փոփոխության և լրացումների պայմաններում հնարավորություն կստեղծվի կանոնակարգելու «Հանրագրերի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած որոշ խնդիրներն ու բացերը: Նախագծով առաջարկվող փոփոխության և լրացումների համատեքստում օրենսդրորեն կհստակեցվեն «Հանրագրերի մասին» օրենքի որոշ դրույթներ, կվերանայվեն ընթացակարգային այն դրույթները, որոնք պրակտիկ կիրառման ընթացքում հանգեցնում են մի շարք խնդիրների, մասնավորապես՝ հանրագրի գրանցման, քննարկման և հրապարակման գործընթացների պատշաճ իրականացումն ապահովելու համար կսահմանվեն անհրաժեշտ իրավական կառուցակարգեր: Նախագծի ընդունման արդյունքում օրենսդրորեն հստակ կամրագրվեն վերոնշյալ գործընթացների իրականացման մանրամասները, պատասխանատու անձանց շրջանակը, ինչպես նաև կսահմանվի հանրագրով ներկայացված առաջարկին կից պարտադիր հիմնավորում ներկայացնելու պահանջ: 0 0 0 154
13.06.2025 28.06.2025 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով և լրացումներով ակնկալվում է. առկա իրավակարգավորումները համապատասխանեցնել իրավակիրառ պրակտիկայում ձևավորված մոտեցումներին՝ հիմք ընդունելով դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, ապահովել իրավական նորմերի միատեսակ կիրառությունը՝ այդ կերպ նպաստելով կանխատեսելիության և իրավական որոշակիության սկզբունքների կենսագործմանը, դատավարական ընթացակարգերի պարզեցման և հստակեցման միջոցով նվազեցնել վարչական դատարանի ծանրաբեռնվածությունն ու ապահովել դատական ռեսուրսների նպատակային բաշխումը, ապահովել գործերի արդյունավետ և արագ քննությունը՝ երաշխավորելով ողջամիտ ժամկետում գործի քննության անձանց իրավունքը, նպաստել վարչական վարույթում վարչական մարմինների դերի ամրապնդմանը՝ ապահովելով մասնագիտական որոշումների կայացման բարձր մակարդակ և իրավաչափություն, կատարելագործել օրենսդրությունը՝ իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած օրենսդրական բացերի և անորոշությունների վերացման և իրավական կարգավորումների համապարփակ արդիականացման միջոցով: 0 1 3 275
13.06.2025 28.06.2025 «ԵՐԵԽԱՅԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵԽԱՅԻՆ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՋ ԽՆԱՄՔԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 378-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով Նախագծով առաջարկվում է հաստատել երեխայի տեսակցության պահանջի հարկադիր կատարման և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջի հարկադիր կատարման ընթացակարգերը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարի 2024 թվականի հունիսի 28-ի «Երեխայի տեսակցության և երեխային պահանջատիրոջ խնամքին հանձնելու պահանջների հարկադիր կատարման ընթացակարգը հաստատելու մասին» N 378-ն հրամանը։ 0 1 6 251
13.06.2025 28.06.2025 «ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՅԼ ԿՈՆՏՐԱԳԵՆՏՆԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՄԱՆ, ԱՐԳԵԼԱՆՔՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով Նախագծով առաջարկվում է սահմանել պարտապանի այլ կոնտրագենտներից՝ խաղային գործունեության կազմակերպիչներից պարտապանի դրամական միջոցների մասին տեղեկատվության հարցման, նրանց միջոցով պարտապանի դրամական միջոցների վրա արգելանքներ կիրառելու և բռնագանձում տարածելու, համապատասխան փաստաթղթաշրջանառության կարգը և ժամկետները: 0 1 0 251
13.06.2025 28.06.2025 «ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ և ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 167-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Կատարողական վարույթի մասին» օրենքի պատշաճ կիրարկումն ապահովելու նպատակով Նախագծով առաջարկվում է սահմանել հարկադիր աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2006 թվականի օգոստոսի 30-ի N 167-Ն հրամանը։ 0 0 0 213
12.06.2025 27.06.2025 ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է. ապահովել մրցակցային, արժանիքահեն և ապաքաղաքական ընթացակարգով ԲԴԽ-ի և Վճռաբեկ դատարանի կազմի ձևավորումը, ինչը կնպաստի հիմնարար գործառույթների և ողջ դատական համակարգի անկախությանը, երաշխավորել դատական համակարգի քաղաքական չեզոքությունը, անաչառությունն ու անկախությունը, դատական պաշտոններում նշանակվող անձանց և դրա առանձին ինստիտուտների նկատմամբ բարձրացնել հանրային վստահության աստիճանը, դատական համակարգում կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց ընտրության և նշանակման գործընթացում նվազեցնել քաղաքական ազդեցության և հայեցողության ռիսկերը, ապահովել ԲԴԽ ոչ դատավոր անդամի և Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության գործընթացի թափանցիկությունը, նպաստել դատական համակարգում մասնագիտական և բարեվարքության կանոններին համապատասխանող վարքագծի ձևավորմանը, նվազագույնի հասցնել իշխանության տարբերի ճյուղերի միջև շահերի բախման հնարավորությունը, ապահովել դատական համակարգի գործունեության հաշվետվողականությունն ու դրա կազմավորման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունը, անձանց համար ապահովել դատական պաշտոններ զբաղեցնելու մրցակցային հավասար հնարավորություններ, առկա կարգավորումները համապատասխանեցնել միջազգային մարմինների կողմից առաջարկվող մոտեցումներին, երաշխավորել իրավունքի գերակայության սկզբունքի կիրառումը՝ նպաստելով պետական ինստիտուտների կայունությանը և ժողովրդավարական գործընթացների զարգացմանը: 0 0 0 259
11.06.2025 26.06.2025 ««ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախատեսվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանել լիազորող նորմ, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կսահմանվեն պետական կառավարման համակարգի մարմին հանդիսացող վարչական մարմինների կողմից վարչական բողոքը քննարկելու մեթոդական ցուցումները: 0 0 0 333
11.06.2025 27.06.2025 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1398-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է որպես «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1398-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լիազոր մարմին նախատեսել հանրային ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմնին: 0 0 0 272
10.06.2025 25.06.2025 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 804-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ազգային ժողովի կողմից 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունված ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքի արդյունավետ կիրարկումը, ինչպես նաև հավասարակշռել հաշտարարների վարձատրության չափը ապահովելու նպատակով՝ Նախագծով առաջարկվում է մինչև երկու ժամ տևողությամբ հաշտարարության իրականացման և դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում՝ դատարանի որոշմամբ սահմանված ժամանակահատվածի համար սահմանված հաշտարարի վարձատրության՝ մինչև մեկ ժամ իրականացված հաշտարարության դիմաց`10.000 դրամի դրույքաչափը փոփոխել և սահմանել 20.000 դրամ: 0 0 0 233